Հարցերի համար զանգահարեք`
(+374 256) 2-23-23



Զուգակցեք հաճելին օգտակարի հետ:
Հանգստացեք մեզ մոտ:
Վայելեք սոճիների փոշով հագեցած
առողջարար օդը:


  Լոռին Հայաստանի և ողջ տարածաշրջանի էկոլոգիապես ամենամաքուր երկրամասն է, և զարմանալի ձգողական ուժով միշտ իրեն է ձգում նույնիսկ ամենաքմահաճ մարդուն:
  Լոռվա ամենագեղատեսիլ վայրերից մեկի՝ Ստեփանավանի սրտում է գտնվում «ԼՈՌԻ» հյուրանոցը, որը հանդիսանում է յուրօրինակ ու դրական ազդեցություն ունեցող հանգստի վայր իր բոլոր հանգստացողների համար: Հյուրանոցը գտնվում է Երևանից 135 կմ հեռավորության վրա, Ստեփանավան քաղաքի կենտրոնում...
  «ԼՈՌԻ» հյուրանոցը ունի բարձրակարգ, հարմարավետ կահավորված սենյակներ, ազգային ճաշատեսակներով հարուստ խոհանոց, խորհրդակցությունների դահլիճ, բիլիարդի ու սեղանի թենիսի սրահներ և հարմարավետ բացօթյա սրճարան:
  Ցանկության դեպքում նախնական պատվերով կարող ենք կազմակերպել արշավներ և Էքսկուրսիաներ դեպի Լոռի բերդ, Դենդրոպարկ (Հայաստանի բնության ամենագեղատեսիլ վայրերից մեկը), Սուրբ Նշան մատուռ, Մայորի ձոր, Ստեփան Շահումյանի տուն-թանգարան: